Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. «Օրխիստենա»-ից մինչև «Արցախ»

Այս երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով։ «Արցախ» անվանումն է, որն ըստ ժողովրդական ստուգաբանության նշանակում է «Արայի անտառներ»: Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ Քուռ գետի աջ ափին գտնվող երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» (Orcisthnh) անունով՝ որպես Մեծ Հայքի մարզերից մեկը: Միջնադարում Արցախը հայտնի է եղել նաև «Ծավդեք» (Ծավդեքյան իշխանական տան անունով, որ Առանշահիկների մի ճյուղն էր կազմում): Եվ վերջապես անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Երբ 1918թ. Հայաստանը և Ադրբեջանը որպես դեմոկրատական հանրապետություններ իրենց անկախ են հայտարարում, Ղարաբաղի տարածքը դառնում է վեճի առարկա երկու պետությունների միջև՝ ուղեկցվելով մի քանի կարճ ազմական բախումներով։ Մինչև 1920թ. Արցախն ուներ ինքնիշխան պետության բոլոր անհրաժեշտ ատրիբուտները, այդ թվում՝ օրինավոր իշխանություն և զինված ուժեր: Չնայած այդ ամենին՝ Ադրբեջանական իշխանությունները Արցախը հայտարարում են Ադրբեջանի մաս և Խոսրով Սուլթանովին նշանակում Ղարաբաղի և Զանգեզուրի գեներալ-նահանգապետ։ Խոսրով Սուլթանովին աջակցում էին օսմանյան գեներալ Խալիլ փաշան և Նուրի փաշան՝ Ադրբեջանում օսմանյան կայազորի հրամանատարը, որն իր եղբայր Էնվեր փաշայից հրահանգ էր ստացել այդ տարածքը «մաքրել» հայերից: 1919թ. օգոստոսի 22-ին 7-րդ ԱՀՀ-ն թուրք-ադրբեջանական սպառնալիքների տակ հաշտության պայմանագիր է ստորագրում Ադրբեջանի հետ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես կգտնվեր Ադրբեջանի իրավասության տակ մինչև նրա վերջնական կարգավիճակը կորոշվեր Փարիզի Խաղաղության համագումարում, այն պայմանով, որ Ադրբեջանական զինված ուժերը Արցախ մուտք չեն գործի։ Եվ միայն թուրքերին գոհացնելու համար 1921թ. հուլիսի 5-ին Կավբյուրոն որոշում է կայացնում. «…ելնելով մուսուլմանների և հայերի միջև խաղաղության անհրաժեշտությունից և Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապերից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում՝ շնորհելով նրան լայն մարզային ինքնավարություն և վարչական կենտրոն Շուշայում…»(ԼՂԻՄ): 80-ական թվականների վերջին Արցախում սկիզբ է առնում համազգային շարժում՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու համար։ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի իշխանությունները պաշտոնապես հայտարարում են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր են ուղարկում Երևան և Բաքու։ Սակայն ինչպես Բաքուն, այնպես էլ Մոսկվան, հայտարարում են, որ նման բան անհնար է։ 1991թ. դեկտեմբերի 20-ին բնակչության մեջ հանրաքվե է անցկացվում, որի ժամանակ արցախցիները քվեարկում են անկախության օգտին։ Հունվարի 6-ին ԼՂՀ-ն պաշտոնապես իրեն անկախ է հռչակում Ադրբեջանական ԽՍՀ-ից։ 1991-1992թթ. Լեռնային Ղարաբաղի հայերի և ադրբեջանական իշխանությունների միջև լայնամասշտաբ պատերազմ է բռնկվում: Արցախցիներին պատերազմի ժամանակ հաջողվում է պահպանել նախկին ԼՂԻՄ-ի մեծ մասը, ինչպես նաև ազատագրել շրջակա մի շարք տարածքներ։ Մինչդեռ Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու արևելյան հատվածները ընկնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադար կնքվեց, որը մինչև այժմ ուժի մեջ է։ Չնայած շփման գիծը անփոփոխ է մնացել, հազվադեպ չեն փոխհրաձգությունները, որոնց ժամանակ հաճախ զոհեր են լինում։ 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը: Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը: Արցախյան ազատագրական պատերազմ կամ Արցախյան ազատագրական պատերազմ-1988-ի փետրվարի 22-ից 1994-ի մայիսի 17-ը:
1991թ. սեպտեմբերի 2 – ԼՂՀ հռչակումը: Ստեփանակերտում տեղի ունեցած ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունել է հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»:

Advertisements